Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ռուսաստանի գլխավոր հոգեբույժը խոսել է սփիներների ազդեցության մասին

02:15, կիրակի, 30 հուլիսի, 2017 թ.
Ռուսաստանի գլխավոր հոգեբույժը խոսել է սփիներների ազդեցության մասին

Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ-հոգեբույժ Զուրաբ Կեկելիձեն խոսել է երեխաների վրա սփիներների ազդեցության մասին:

«Պտտվող սարքը գրեթե ոչինչ չի ներկայացնում: Այն շուկայում երկար չի մնա, եթե մնա, ապա դա երկար չի տևի, քանի որ բացի այդ օբյեկտի պտտվելուց, այնտեղ այլ զարգացող իմաստ չկա»,- ասել է Կեկելիձեն:

Ըստ նրա, սփիներներում անսովոր գործոնները քիչ են, սակայն բնական է համարում, որ ինչ-որ փուլում դրա հետ կապված հետաքրքրությունը կմեծանա, սակայն, ի վերջո, դա էլ կանցնի:

Միևնույն ժամանակ, փորձագետը կարծիք է հայտնել, որ քիչ հավանական է, որ սփիներների գործածումը բացասական հետևանքներ կունենա երեխաների վրա:

«Ուստի, խոսել այն մասին, որ դա շատ վնասակար է և անուղղելի վնաս կարող է պատճառել երեխայի հոգեկանին, առայժմ անհրաժեշտություն չկա և հնարավոր չէ»,- ասել է ՌԴ ԱՆ գլխավոր հոգեբույժը:

87122 | 0
Facebook