Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանն անհասկանալի է համարել C-400 համակարգերի գնման հարցով ԱՄՆ-ի անհանգստությունը

11:35, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
Էրդողանն անհասկանալի է համարել C-400 համակարգերի գնման հարցով ԱՄՆ-ի անհանգստությունը
     Անկարայի կողմից ռուսական C-400 հակահրթիռային համակարգերի գնման հարցով բանակցությունները գրեթե ավարտվել են: Այս մասին, ինչպես հայտնում է RT-ն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Ընդ որում, նա մեկնաբանել է հաղորդագրություններն այն մասին, որ Վաշինգթոնն անհանգստություն էր հայտնել այդ գործարքի կապակցությամբ: «Ինչո՞ւ դա պետք է անհանգստություն առաջացնի: Յուրաքանչյուր երկիր պետք է որոշակի միջոցներ կիրառի սեփական անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է Էրդողանը: Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել էր, որ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունները սխալ են, և եթե Թուրքիան նման համակարգեր գնած լիներ, ապա դա անհանգստություն կառաջացներ: Մինչ այդ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետտիսը հարցականի տակ էր դրել С-400-ների գնման հավանականությունը:
17382 | 0
Facebook