Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինչև տարեվերջ Եմենում խոլերայով վարակվածների թիվը կանցնի 660 հազարը

17:20, կիրակի, 23 հուլիսի, 2017 թ.
Մինչև տարեվերջ Եմենում խոլերայով վարակվածների թիվը կանցնի 660 հազարը

Եմենում խոլերայով վարակվածների թիվը մինչև տարեվերջ կկրկնապատկվի՝ գերազանցելով 600 հազարը: Այսպիսի կանխատեսումներ է արել Կարմիր խաչը:
     Վերջին տվյալներով՝ այժմ Եմենում գրանցվել է խոլերայով վարակվածության 330 հազար դեպք՝ 1740 մահացու ելքով: Ըստ կանխատեսումների՝ տարվա վերջին Եմենի ամեն 45-րդ բնակիչը վարակված կլինի:
     Այս իրավիճակը պարարտ հող կհանդիսանա նաև այլ մահացու հիվանդությունների տարածման համար, ինչպիսիք են մալարիան, արևադարձային տենդը և այլն:
     Եմենում 2014 թվականից չդադարող ռազմական բախումները հանգեցրել են ենթակառուցվածքների, այդ թվում՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ավերմանը: Բնակչության կեսից ավելին չունի մաքուր ջրից օգտվելու հնարավորություն, ինչն էլ հանգեցրել է խոլերային բռնկմանը: Ավերված է նաև երկրի հիվանդանոցների մեծ մասն, աշխատում է նախկինում եղած բուժհաստատությունների 45%-ը միայն:

6695 | 0
Facebook