Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մելանյա Թրամփը փորձել է դադարեցնել իր ամուսնու և Պուտինի հանդիպումը

12:05, շաբաթ, 08 հուլիսի, 2017 թ.
Մելանյա Թրամփը փորձել է դադարեցնել իր ամուսնու և Պուտինի հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերոսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգերի առաջին տիկին Մելանյա Թրամփը փորձել է դադարեցնել իր ամուսնու և ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի հանդիպումը, քանի որ այն նախատեսվածիծ շատ ավելի է ձգձգվել: Այս մասին Թիլերսոնը հայտարարել է հանդիպման արդյունքներն ամփոփող ասուլիսի ընթացքում:

Դիվանագետի խոսքով՝ ինքը ևս մի քանի անգամ Թրամփին հիշեցրել է, որ հանդիպումը նախատեսվածից երկար է տևում, և որ մարդիկ արդեն կիսաբաց դռների արանքից իրենց են նայում:
     «Նրանք անգամ առաջին տիկնոջն են ուղարկել, որ փորձի հանել մեզ այնտեղից, բայց դա ևս չի աշխատել»,- անկեղծացել է Թիլերսոնը: Նա հավելել է, որ Մելանիայի գնալուց հետո հանդիպումը շարունակվել է ևս մեկ ժամ:

19503 | 1
Facebook