Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը 2,4 մլրդ եվրոյով տուգանել է Google-ին

16:20, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Եվրոմիությունը 2,4 մլրդ եվրոյով տուգանել է Google-ին

Եվրոպական հանձնաժողովը տուգանել է Google-ին ռեկորդային գումարի չափով` 2,4 մլրդ եվրոյով, այս մասին հաղորդում է «Газета»-ն` հղում անելով «Bloomberg»-ին:
     Ինչպես հայտնի է դարձել, Google-ը չարաշահել է գերիշխող դիրքը որոնման շուկայում: Նա առանձին ապրանքների ու ծառայությունների որոնման վերաբերյալ արդյունքների թողարկումը ձևակերպել է այնպիսի եղանակով, որ կորպորացիայի առևտրային գործընկերները հայտնվել են առաջին հորիզոնականում:
     Նշվում է, որ Եվրոպական հանձնաժողովը Google-ի դեմ հետաքննությունն է վարում արդեն յոթ տարի շարունակ:
     Ավելի վաղ, Financial Times-ը հայտնել էր, որ ԵՄ-ն կարող է տուգանել Google-ին ավելի քան 1 մլրդ եվրոյով:

37968 | 0
Facebook