Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես երեխաներին սովորեցնել մաթեմատիկա՝ մատների օգնությամբ

20:15, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Ինչպես երեխաներին սովորեցնել մաթեմատիկա՝ մատների օգնությամբ

Մատների օգտագործումն օգնում է երեխաներին հեշտությամբ սովորել մաթեմատիկա առարկան:
     Փորձարկումների շրջանակում, երեք խմբի երեխաները խնդիր են լուծել: Առաջին խմբի երեխաները դրա համար օգտագործել են դոմինո, մյուսն` իրենց մատները, երրորդ խումբը, խնդիրը լուծելու համար, միաժամանակ օգտվել է երկու տարբերակից:
     Պարզվել է, որ այն երեխաները, ովքեր օգտագործել են մատներն, ավելի հեշտ են լուծել մաթեմատիկական խնդիրը: Ինչպես նշում է «Planet Today»-ը, մատները երեխաների համար հանդիսացել են կամուրջ` գրավոր և խորհրդանշական թվերի միջև:
     Գիտնականները խորհուրդ են տալիս ուսուցիչներին` կիրառել խառն ուսուցման ձևեր, որոնք հնարավորին չափով արդյունավետ են:

84783 | 0
Facebook