Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոլումբիայում խորտակվել է 150 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավը

12:35, երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
Կոլումբիայում խորտակվել է 150 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավը
     Տուրիստական զբոսանավը, որը տեղափոխում էր 150 զբոսաշրջիկ, խորտակվել է Կոլումբիայի Անտիոքիա շրջանում, հաղորդում է РИА Новости-ն։
     Իշխանությունների տեղեկացմամբ, նավի խորտակվելուց հետո հաջողվել է փրկել 133 մարդու, 16-ն անհայտ կորել է, 6-ը` զոհվել, հիվանդանոցում է 14 քաղաքացի:
     Ավելի վաղ հաղորդվել էր մոտ 122 փրկվածների և 31 անհայտ կորածների մասին:
     Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը խոստացել էր, որ ողջ գիշեր կիրականացվեն որոնողական և փրկարարական աշխատանքներ: Նա նաև հերքել է, որ նավը ծանրաբեռնված է եղել։ Գուատապեի քաղաքապետարանն իր հերթին նշել է, որ քաղաքում 3-օրյա սուգ է հայտարարվել` կապված տեղի ունեցած ողբերգության հետ:
Կոլումբիայում խորտակվել է 150 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավը
26674 | 0
Facebook