Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել

12:15, կիրակի, 25 հունիսի, 2017 թ.
Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել
     Հունիսի 25-ի առավոտյան 5.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի կենտրոնական մասում: Երկրաշարժի օջախը գտնվել է Նագանո պրեֆեկտուրայում, հողի մակերևույթից շատ քիչ խորության վրա: Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 07.02-ին: Այս մասին տեղեկանում ենք «Ռիա Նովստի»-ից:
     Տոկիոյում ցնցումների ուժգնությունը կազմել է մոտ 1 բալ: Տուժածների և ավերվածությունների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվել:
30606 | 0
Facebook