Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչպես սովորեցնել երեխային` լինել իր խոսքի տերը

02:10, կիրակի, 25 հունիսի, 2017 թ.
Ինչպես սովորեցնել երեխային` լինել իր խոսքի տերը

Հաճախ լինում են այնպիսի իրավիճակներ, երբ պայմանավորվում եք երեխայի հետ, որ նա ինչ-որ բան կա´մ անի, կա´մ ընդհակառակը, այլևս չանի, սակայն առիթի դեպքում, հակառակ ձեր բոլոր սպասումներին, նա իրեն պահում է այնպես, կարծես թե ձեր միջև նման պայմանավորվածություն երբեք էլ չի եղել: Դուք տխրում եք, վրդովվում, բարկանում. «ինչո՞ւ ես նորից նման բան արել, «չէ՞ որ մենք պայմանավորվել էինք...»:

Սակայն պետք չէ ո´չ տխրել, ո´չ էլ, առավել ևս, բարկանալ:

Երեխան էլ է վշտանում, որ հիասթափեցրել է ձեզ և խոստանում է, որ այլևս այդպես չի վարվի։ Նա այդ ամենն ասում է շատ համոզիչ, բայց հաջորդ անգամ ամեն ինչ նորից կրկնվում է:
     Երեխային ընդամենը պետք է ուսուցանել, որ պատասխանատու վերաբերմունք է հարկավոր ցուցաբերել իր խոսքի նկատմամբ: Երեխային պետք է նախատել ոչ թե նրա համար որ չի հավաքել թափված իրերը, այլ նրա համար, որ խոստացել էր, բայց չի արել: Այդ ժամանակ արդեն երեխան կսովորի խոստանալ և հարցնել ինքն իրեն` «եթե ես խոստացա, կարո՞ղ եմ դա անել կամ` ինչպե՞ս դա անեմ», «այս կամ այն գործողությունների իմաստը ո՞րն է»:

Դա ոչ միայն կարևոր է երեխայի և ծնողի հարաբերությունների բարելավման, այլև, նախևառաջ, երեխայի ընդհանուր մտավոր զարգացման համար: Սա առաջին քայլն է, որպեսզի փոքրիկը սովորի ինքնուրույն կառավարել սեփական կյանքը, և ոչ թե պարզապես արձագանքել այն ամենին, ինչ կատարվում է շուրջը:

82796 | 0
Facebook