Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արդա Թուրանը հեռացվել է Թուրքիայի հավաքականից՝ լրագրողին խեղդելու փորձի համար

20:50, երեքշաբթի, 06 հունիսի, 2017 թ.
Արդա Թուրանը հեռացվել է Թուրքիայի հավաքականից՝ լրագրողին խեղդելու փորձի համար

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Արդա Թուրանը հեռացվել է Թուրքիայի ազգային հավաքականից՝ Մակեդոնիայի դեմ խաղից հետո (0:0) ինքնաթիռում ծեծկռտուք հրահրելու համար։ Թուրքիայի ազգային հավաքականի ավագ Արդա Թուրանը թռիչքի ընթացքում վիրավորել է մարզական լրագրող Բիլալ Մեշեին՝ Եվրո-2016-ից հետո հրապարակված նյութի համար։ Նշենք, որ Մեշեն անդրադարձել է թիմում տիրող մթնոլորտին՝ գրելով, որ հավաքականի ներսում պայքար է մղվում պարգևավճարների համար։ Ֆուտբոլիստը լրագրողին մեղադրել է կեղծ լուրեր տարածելու համար։ Վեճի ընթացքում Թուրանը բռնել է լրագրողի պարանոցից և փորձել է խեղդել։ Կողմերին հանդարտեցրել են ֆուտբոլիստները և մյուս լրագրողները։ Հայրենիք ժամանելուց հետո Թուրանը, հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմի հետ, զրույց է ունեցել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ, ինչից հետո Արդային հեռացրել են հավաքականից։

9996 | 0
Facebook