Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հունիսի 1-ը՝ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում

20:15, հինգշաբթի, 01 հունիսի, 2017 թ.
Հունիսի 1-ը՝ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում հյուրընկալվել են «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության շահառու երեխաները:
     Գրադարանում երեխաները նախ շրջել և ծանոթացել են գրադարանային առօրյային ու գրքերի յուրօրինակ աշխարհին, ապա մասնակցել հեքիաթների վերաբերյալ խաղ-մրցույթների, ինչպես նաև դիտել մուտլֆիլմեր: Երեխաների հետ հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհավորել է փոքրիկներին, շփվել նրանց հետ և առիթն օգտագործելով նշել է, որ այս տարի մայրաքաղաքի գրադարանները համալրվել են բազմաթիվ նոր ու հետաքրքիր մանկական գրականությամբ, այդ թվում` հեքիաթների գրքերով:

58196 | 0
Facebook