Խնդրում ենք սպասել...

Համացանց

Համացանցը քննարկում է Հռոմի պապի ու Դոնալդ Թրամփի հանդիպման «սկանդալային դրվագը»

15:40, հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
Համացանցը քննարկում է Հռոմի պապի ու Դոնալդ Թրամփի հանդիպման «սկանդալային դրվագը»

Այսօր համացանցում ակտիվորեն քննարկվում ու քննադատվում է հետևյալ տեսանյութը, որտեղ իբրև թե ներկայացված է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից մի դրվագ: Ըստ տեսանյութի՝ Թրամփը փորձում է ճկույթի չարաճճի շարժումով բռնել պապի ձեռքը, սակայն վերջինը կտրուկ ետ է հրում այն:

«Երբ պապը քեզ չի սիրում: Վատիկանը դեմ է միասեռական ամուսնություններին»,- այսպես է մեկնաբանվում սկանդալային տեսանյութը համացանցում: Համացանցի ուշադիր հետևորդները, սակայն, նկատել են, որ տեսանյութը ֆեյք է՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ իրական կադրում Թրամփի պիջակի տակից սպիտակ վերնաշապիկը չի երևում:

Համացանցը քննարկում է Հռոմի պապի ու Դոնալդ Թրամփի հանդիպման «սկանդալային դրվագը»
Համացանցը քննարկում է Հռոմի պապի ու Դոնալդ Թրամփի հանդիպման «սկանդալային դրվագը»
33499 | 15
Facebook