Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավտոարշավորդ Սեբաստյեն Բուրդեն ողջ է մնացել 370 կմ/ժ արագությամբ սլանալու ժամանակ տեղի ունեցած վթարից

11:00, կիրակի, 21 մայիսի, 2017 թ.
Ավտոարշավորդ Սեբաստյեն Բուրդեն ողջ է մնացել 370 կմ/ժ արագությամբ սլանալու ժամանակ տեղի ունեցած վթարից

Indy 500-ի ֆրանսիացի արշավորդ Սեբաստյեն Բուրդեն սարսափելի վթարի է ենթարկվել, նրա բոլիդը որակավորման մրցավազքի ժամանակ 370 կմ/ժ արագությամբ հարվածել է ճանապարհի պատնեշին ու հրկիզվել: Ինչպես հայտնում է Fox News-ը, չնայած ծանր վնասվածքներին՝ կոնքի ոսկրերի բազմաթիվ կոտրվածքներին ու աջ ազդրի կոտրվածքին, Բուրդեն չի կորցրել գիտակցությունը: Բոցավառվող բոլիդից նրան կարողացել են հանել միայն 10 րոպե անց, այնուհետև շտապօգնության մեքենայով տարել հիվանդանոց: «Նա այժմ լավ ձեռքերում է, մնում է սպասենք նրա վերականգնմանն»,- ասել է թիմի ղեկավարը, որի կազմում է Բուրդեն:

Ավտոարշավորդ Սեբաստյեն Բուրդեն ողջ է մնացել 370 կմ/ժ արագությամբ սլանալու ժամանակ տեղի ունեցած վթարից
Աղբյուրը` life.ru
11262 | 0
Facebook