Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուս է շրջվել․ կան բազմաթիվ վիրավորներ
12:35, հինգշաբթի, 18 մայիսի, 2017 թ.
Թուրքիայի Մուգլա և Դենիզլի նահանգներն իրար կապող մայրուղու վրա ռուս զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուս է վթարի ենթարկվել: Այս մասին հաղորդում է Hurriyet թերթը: Վթարի հետևանքով տուժել է 18 մարդ: Sabah լրատվականի տվյալներով` տուժածներից 2-ը Թուրքիայի քաղաքացիներ են, 16-ը` ռուսաստանցիներ:
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող միկրոավտոբուս է շրջվել․ կան բազմաթիվ վիրավորներ