Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալվել է ընդդիմադիր Cumhuriyet թերթի կայքի խմբագիր Օգյուզ Գյուվենը: Այս մասին հայտնում է Anadolu լրատվականը` հղում անելով իրավապահ մարմիններին:
Գյուվենի ձերբակալության պատճառն, ըստ աղբյուրների, նախօրեին կայքում հրապարակված հոդվածն է, որը նվիրված է եղել ավիաաղետից զոհված դատախազ Դենզիլ Մուստաֆա Ալփերուին: Վերջինն ակտիվ մասնակցություն է ունեցել 2016-ի հուլիսյան հեղաշրջման փորձի հետաքննման գործում և լիազորել է ձերբակալել կրոնական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի բազմաթիվ համակիրների: