Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր լրատվական կայքի խմբագիրը

11:40, ուրբաթ, 12 մայիսի, 2017 թ.
Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր լրատվական կայքի խմբագիրը

Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալվել է ընդդիմադիր Cumhuriyet թերթի կայքի խմբագիր Օգյուզ Գյուվենը: Այս մասին հայտնում է Anadolu լրատվականը` հղում անելով իրավապահ մարմիններին:

Գյուվենի ձերբակալության պատճառն, ըստ աղբյուրների, նախօրեին կայքում հրապարակված հոդվածն է, որը նվիրված է եղել ավիաաղետից զոհված դատախազ Դենզիլ Մուստաֆա Ալփերուին: Վերջինն ակտիվ մասնակցություն է ունեցել 2016-ի հուլիսյան հեղաշրջման փորձի հետաքննման գործում և լիազորել է ձերբակալել կրոնական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի բազմաթիվ համակիրների:

17349 | 0
Facebook