Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սահակաշվիլին նշել է ՆԱՏՕ-ին միանալու ժամկետը

12:10, երեքշաբթի, 22 մայիսի, 2012 թ.
Սահակաշվիլին նշել է ՆԱՏՕ-ին միանալու ժամկետը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով Չիկագոյում մասնակցել է Մեծ ութնյակի գագաթնաժողովին, գտնում է, որ իր երկիրը, ամենայն հավանականությամբ, արդեն 2014թ. կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ:

''Հավանաբար, մյուս գագաթնաժողովը կկայանա 2014թ., և Վրաստանը շատ մեծ շանսեր ունի` Բալկանյան երեք պետությունների հետ միասին դառնալ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ: Ես երբեք դրանում այնքան վստահ չեմ եղել, որքան հիմա'',- Չիկագոյում լրագրողներին հայտնել է Վրաստանի նախագահը:

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնել Վրաստանին` ՆԱՏՕ-ին միանալու համար պարտականությունների կատարման գործում, սակայն Դաշինքին միանալու ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է:

Մինչ այդ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենը հաստատել էր 2008թ. Բուխարեստում հայտնած այն տեսակետը, որ Վրաստանը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: Միաժամանակ ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, որ Վրաստանի` ՆԱՏՕ-ին միանալու հեռանկարը Մոսկվայում անհանգստություն է առաջացնում,- գրում է Interfax-ը:

3205 | 0
Facebook