Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հովիկ Արգամիչը կարող է ստանձնել ԱԽՔ-ի պաշտոնը. «Հրապարակ»

10:25, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
Հովիկ Արգամիչը կարող է ստանձնել ԱԽՔ-ի պաշտոնը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները՝ «Հրապարակ»-ը հարցրել է ԲՀԿ-ականին։ «Շատ լավ, սակայն Ծառուկյանը ԲՀԿ-ի, պատգամավորական ցուցակի հետ կապված որեւէ հարցում նրա հետ չի կիսվում՝ ամեն բան միայնակ է որոշում: Արգամիչը հիմա Ծառուկյանի վճիռների վրա զրո ազդեցություն ունի»:
     Իսկ ճի՞շտ է, որ Արգամիչի շրջապատը եկել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանն ու Արգամիչը երկար ճանապարհ են անցել միասին, ու պետք է հարաբերություններն ինչ-որ կերպ կարգավորել, միջնորդի դերում էլ տեսնում են Սամվել Կարապետյանին, որը վերջերս հյուրընկալվել էր Արգամիչին: «Ինչո՞ւ ոչ»: Դրանո՞վ էր պայմանավորված Հ. Աբրահամյանի ակտիվացումն օրերս:
     «Հարցը պետք է իրեն ուղղել»: Ի դեպ, նույն շրջանակները կարծում են, որ համագործակցության նոր ձևաչափում Արգամիչը կարող է և ինչ-որ պաշտոն ստանձնել, օրինակ՝ ԱԽՔ-ի պաշտոնը:
     Մանրամասները` թերթի համարում:

5365 | 4
Facebook