Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում զանգվածային ծեծկռտուքների արդյունքում փախստականների ճամբարը մոխրակույտի է վերածվել

10:35, երեքշաբթի, 11 ապրիլի, 2017 թ.
Ֆրանսիայում զանգվածային ծեծկռտուքների արդյունքում փախստականների ճամբարը մոխրակույտի է վերածվել

Ֆրանսիայի հյուսիսում` Դյունքերք քաղաքին հարակից Գրանդ Սենթ համայնքում տեղակայված փախատականների ճամբարում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել քուրդ և աֆղան փախստականների միջև: Ծեծկռտուքի արդյունքում հրդեհ է բռնկվել, ինչն անբողջովին մոխրակույտի է վերածել ճամբարը: Ծեծկռտուքի ժամանակ դանակահարության արդյունքում վիրավորվել է մոտ 6 մարդ, հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 10 մարդ:
     Ամբողջությամբ այրվել է փախստականների համար կառուցված մոտ 300 փայտե շինություն: Կրակը տեսանելի է եղել մի քանի կիլոմետր հեռավորությունից: Ճամբարի շուրջ 1500 բնակիչ տարհանվել է, հիմնականում` քրդեր: Նրանք կտեղավորվեն ժամանակավոր կացարաններում:
     Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Բրյունո Լե Ռուն դեռևս մարտի կեսերին հայտարարել էր, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ փակել այդ ճամբարը: Նա նշել էր, որ ճամբարում տիրող իրադրությունը վեր է բոլոր քննադատություններից:
     Գրանդ Սենթ ճամբարում իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ 2016թ. հոկտեմբերին փակվել է փախստականների` Կալեում գտնվող անօրինական ճամբարը, որ հայտնի էր «ջունգլի» անվանումով: 1000-ավոր մարդիկ այնտեղից տեղաբաշխվել էին Ֆրանսիայի ողջ տարածքով:

7901 | 0
Facebook