Խնդրում ենք սպասել...

Միջազգային

13 կմ բարձրության վրա լույս աշխարհ եկած աղջիկը

12:35, կիրակի, 09 ապրիլի, 2017 թ.
13 կմ բարձրության վրա լույս աշխարհ եկած աղջիկը

Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 737 օդանավի անձնակազմն օրերս ընդունել է Նաֆի Դյաբի անվամբ մի ուղևորուհու վաղաժամ ծննդաբերությունը: 12800 մ բարձրության վրա ծնված երեխային տվել են Քադիջա անվանումը:

Օդանավն իրականացնելիս է եղել Քոնաքրի-Ուագադուգու-Ստամբուլ չվերթը:

Մորն ու նորածնին Ուագադուգու հասնելուն պես տեղափոխել են հիվանդանոց, 2-ն էլ իրենց լավ են զգում՝ չհաշված հոգնածությունը: Նշենք, որ երեխան լույս աշխարհ է եկել հղիության 28-րդ շաբաթում:

13 կմ բարձրության վրա լույս աշխարհ եկած աղջիկը
13 կմ բարձրության վրա լույս աշխարհ եկած աղջիկը

Աշխարհի ավիաընկերությունների մեծ մասը թույլատրում է մինչև 36 շաբաթական հղիներին նստել օդանավ: Սակայն 28-րդ շաբաթականից սկսած՝ հղի ուղևորներից պահանջում են բժշկից տեղեկագիր՝ երեխայի ծննդայան մոտավոր օրվա վերաբերյալ:

32284 | 0
Facebook