Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլում ռուսաստանցիներ տեղափոխող ուղղաթիռ է կործանվել. 5 մարդ զոհվել է

14:35, ուրբաթ, 10 մարտի, 2017 թ.
Ստամբուլում ռուսաստանցիներ տեղափոխող ուղղաթիռ է կործանվել. 5 մարդ զոհվել է

Թուրքիայում` Բյույուկչեկմեջե շրջանում կործանվել է Sikorsky S-76 ուղղաթիռը: Հաղորդվում է, որ զոհվել է 5 մարդ: Զոհերի մարմինները գտնվում են Ստամբուլում: Կործանված ուղղաթիռը եղել է հրշեջ ուղղաթիռ: Այն պատկանել է մասնավոր ընկերության: Այն շարժվել է Աթաթուրքի անվան օդանավակայանից, ու հնարավոր է` մառախուղի պատճառով բախվել է հեռուստաաշտարակին:
     NTV-ի հաղորդմամբ` ուղղաթիռում Ռուսաստանի 4 քաղաքացի է եղել: Նրանք Թուրքիա են եկած եղել Eczacibasi ընկերության հրավերով: Ուղղաթիռում եղել են նաև Թուրքիայի քաղաքացիներ` 2 օդաչու և 1 ուղևոր:

Ստամբուլում ռուսաստանցիներ տեղափոխող ուղղաթիռ է կործանվել. 5 մարդ զոհվել է
15927 | 0
Facebook