Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հոգեբանական խաղը երեխաների մասին բացահայտումներ է անում

22:35, շաբաթ, 04 մարտի, 2017 թ.
Հոգեբանական խաղը երեխաների մասին բացահայտումներ է անում
     Հոգեբանները և գիտնականները երկար ժամանակ այն համոզմունքն են ունեցել, որ երեխաների մեջ վատը լավից և ճիշտը սխալից տարբերակելու ընդունակությունը սերմանում են ընտանիքն ու դպրոցը: Սակայն նոր հետազոտություններն այլ բան են բացահայտել. ըստ այդմ՝ երեխաները ծնվում են բարոյական արժեքների բնածին զգացողությամբ և կարողանում են շրջապատում տեղի ունեցող լավ երևույթները տարբերակել վատերից: Այս մասին տեղեկացնում է CNN լրատվականը: Այս եզրակացությանը գիտնականները հանգել են 2 տարեկանից ցածր մի խումբ երեխաների շրջանում հոգեբանական խաղի միջոցով հետևյալ հետազոտությունը կատարելով. տիկնիկային ներկայացման ժամանակ պատկերվել է, թե ինչպես է մոխրագույն կատուն փորձում բացել արկղը, բայց չի կարողանում: Առաջին դեպքում հայտնվում է կանաչ շապիկով նապաստակը և օգնում է կատվին բացել արկղը: Երկրորդ դեպքում հայտնվում է նարնջագույն շապիկով նապաստակը և չի օգնում կատվին բացել արկղը. հարվածում է դրա վրա ու հեռանում: Այսպիսով՝ կանաչ շապիկով նապաստակը բարի է և օգնող, իսկ նարնջագույնը` չար: Այնուհետ այդ երկու նապաստակները ցուցադրվել են երեխաներին, որպեսզի նրանք ընտրություն կատարեն երկուսի միջև: Արդյունքում երեխաների 80 տոկոսը նախապատվություն տվել է բարի նապաստակին: Այսպիսով, խաղը բացահայտում է, որ երեխաներն ի ծնե կարողանում են տարբերակել լավը վատից և հակված են դեպի բարի և լավ երևույթներին:
39163 | 0
Facebook