Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր Օռլեանում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. կան 10-յակ տուժածներ

11:05, կիրակի, 26 փետրվարի, 2017 թ.
Նոր Օռլեանում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. կան 10-յակ տուժածներ

ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Ըստ վերջին տվյալների` վիրավորների թիվը հասոնում է 28-ի, հաղորդում է Associated Press-ը:
     Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ մարդիկ հավաքված են եղել կաթոլիկական մեծ պահքից առաջ ընթացող շքերթը դիտելու:
     Այժմ քաղաքի հիվանդանոցներում 21 մարդ է բուժում ստանում:
     Տեղի իշխանությունները բացառում են ահաբեկչության վարկածը: Նրանց փոխանցմամբ` վարորդն ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Այժմ նա ձերբակալված է:

16562 | 0
Facebook