Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Ноября, 2017 года
Проценты по депозитам:  
Армянский драм
14.00%
,
Доллар США
6.50%
,
Европейское Евро
4.00%
,
Русский рубль
9.00%

События

«Սերժ Սարգսյանը` Հրաչյա Հարությունյանին ներում շնորհելու որոշում է կայացրել».Վիկտոր Մարտիրոսյան

10:00, Воскресенье, 20 Августа, 2017 года
«Սերժ Սարգսյանը` Հրաչյա Հարությունյանին ներում շնորհելու որոշում է կայացրել».Վիկտոր Մարտիրոսյան

«Նախագահ Սերժ Սարգսյանը չի մերժել մեր պահանջը և Հրաչյա Հարությունյանին ներում շնորհելու որոշում է կայացրել, ըստ որի` Հրաչյան դեկտեմբերին ազատ կարձակվի »,-այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց 6,9 տարի ազատազրկման դատապարտված և վերջերս Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի աները` Վիկտոր Մարտիրոսյանը:
     Հիշեցնենք, որ Հրաչյայի հարազատները ազատ արձակելու պահանջով դիմել էին նախագահին: Անդրադառնալով` նախօրեին կայացած դատարանի որոշմանը, ըստ որի` Հրաչյան պատժի մի մասը պետք է շարունակի կրել Հայաստանում, Մարտիրոսյանն ասաց. «Մենք հույս ունեինք, որ նրան հենց դատարանի դահլիճից ազատ կարձակեին, բայց հակառակը ստացվեց: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս որոշումից հետո կորոշվի, թե ինչ տիպի ռեժիմով է Հարությունյանը կրելու իր պատիժը: Գուցե այս անգամ մեր օգտին որոշում կկայացվի և բաց տիպի ռեժիմ կսահմանվի: Եթե դա էլ չեղավ պետք է սպասենք մինչև դեկտեմբեր»,-ասաց Մարտիրոսյանը:
     Հիշեցնենք, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել Ռև դատապարտվել 6,9 տարի ազատազրկման:
     Հուլիսի 20-ին «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով՝ պատժի մնացած մասը՝ 2 տարի 9 ամիսը Հայաստանում կրելու համար, Հրաչյա Հարությունյանն արտահանձնվել է ՀՀ–ին և տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:

21696 | 0
|
Подпишись
Facebook
ВКонтакте
МАМУЛ.am