Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Տեսանյութեր

Կառավարությունը ցանկանում է գյուղացիներին ազատել գյուղացիական վարկերի տույժ-տուգանքներից | Yerevan.today

18:17, հինգշաբթի, 17 մայիսի, 2018 թ.
     Կառավարության՝ մայիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հակակարկտային կայանների գործունեությանը՝ նշելով. «Կարող ենք ֆիքսել, որ հակակարկտային էֆեկտիվ համակարգ այսօր չունենք Հայաստանում, և սա լուրջ պրոբլեմ է: Տարօրինակ է, անկեղծ ասած, որ երկար ժամանակ անընդհատ ասվում էր, որ այս ոլորտում պետք է լուրջ փոփոխություններ տեղի ուեննան, բայց դրանք, ցավոք, տեղի չեն ունեցել: Պետք է հասկանալ,` ի՞նչն է պատճառը, որ գյուղացիական տնտեսությունները լայնորեն չեն օգտվում հակակարկտային ցանցերի համակարգից: Ենթադրում եմ, որ պատճառները ֆինանսական են»: Այնուհետև վարչապետը խոսեց գյուղվարկերի մասին. «Լուրջ խնդիր ունենք գյուղվարկերի հետ կապված: Գյուղացիները գտնվում են վարկերի, տույժ-տուգանքների բեռի տակ: Երեկ մենք զրուցել ենք ԿԲ նախագահի հետ: Խնդրում եմ, որ առաջիկայում հնարավորինս արագ մշակենք մեխանիզմներ, գյուղացիներին վարկային տույժ-տուգանքներից ազատենք, վարկային պատմության համաներման մեխանիզմ կիրառենք, որ գյուղացիները վարկ վերցնելու հնարավորություն ունենան, որ գյուղացիները կարողանան իրենց այգիները, բոստանները և գյուղացիական տնտեսությունները մշակեն, պաշտպանեն»:
5528 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am