Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Տեսանյութեր

Հանրակացարանի բնակիչները հրավիրում են փոխքաղաքապետին իրենց սանհանգույցից օգտվելու | Ա1+

19:17, չորեքշաբթի, 16 մայիսի, 2018 թ.
     Երեւանի քաղաքապետարանն անակնկալի է բերել նախկին նուրբ-բրդյա գործվածքների կոմբինատի՝ Կամվոլնի գործարանի հանրակացարանի շենքի բնակիչներին։ Նրանք հասկացել են, որ այլեւս նոր բնակարանի հույս չունեն։ 2017-ի փետրվարին Գ. Նժդեհի փողոցի 56ա շենքը, որտեղ բնակվում է 800 հոգի՝ ճանաչվել էր 4-րդ կարգի վթարային։ Ըստ եզրահանգման այն ենթակա էր քանդման, բայց նույն թվականի հոկտեմբերին բնակիչների համար անհասկանալի պատճառներով շենքի կարգավիճակը փոխվել է եւ տրվել է 3-րդ կարգի վթարայնության աստիճան, ինչը ենթադրում է ամրացման աշխատանքներ։ Թեեւ որոշումներն ընդունվել են նախորդ տարի, այնուամենայնիվ բնակիչները սկսել են անհանգստանալ միայն օրերս, երբ շինարարները եկել ու կողպել են նկուղի դուռը՝ ամրացման աշխատանքները նկուղից են սկսելու: Բնակիչներն էլ իրենց հերթին են նոր կողպեք դրել նկուղի դռանը՝ խոչընդոտելով շինարարների աշխատանքը: Եվա Աբրահամյանի 5 հոգանոց ընտանիքն ապրում է 16 քառ մետր մակերես ունեցող սենյակում:
| | |
2669 | 0