Երևանում 35-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է կայանված BMW-ի մեջ և 15 մետր առաջ հրել | Գ. Շամշյան
12:37, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Հայկ Հակոբյանը իր վարած Opel Astra մակնիշի 800 AA 81 համարանիշի ավտոմեքենայով Հ. Բեկնազարյան փողոցի 40 շենքի հարևանությամբ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 21-ամյա Դավիթ Մկրտչյանին պատկանող BMW մակնիշի 35 NA 287 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու ուղևորուհին՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Էմմա Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2018/04/17/1093938/