Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Տեսանյութեր

Ակցիաներ Վանաձորում | Ա1+

19:07, երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ.
     Վաղ առավոտից Վանաձորի տարբեր կրթական հաստատությունների շուրջ 200 ուսանողները, որոնց թվում նաև Վանաձորի պետական համալսարանի ուսանողները և հենակետային վարժարանի աշակերտները, "Մերժիր Սերժին՞ կարգախոսով հավաքվել էին Հայքի հրապարակում՝ փակել քաղաքի գլխավոր՝ Տիգրան Մեծի պողոտան: Ուսանողներից ոմանք տեղեկացրին, որ ԲՈւՀ-ից արդեն իսկ զանգահարել են իրենց բնակարաններ, սպառնացել ծնողներին: Շուրջ 2 ժամ փակ պահելով Տիգրան Մեծի պողոտան՝ այդպիսով նաև քաղաքային տրանսպորտի ճանապարհը, Հայքի հրապարակից ցուցարարները իրազեկման քայլերթով շրջեցին Գրիգոր Լուսավորչի փողոցով, այնտեղից Մյասնիկյանով բարձրացան դեպի Տիգրան Մեծի պողոտա՝ բարձրախոսով տեղեկացնելով, որ վաղը հավաքվելու են ժամը 11:00-ին "Արցախ" պուրակում: Ողջ ցույցի ընթացքում տարածքում հավաքված էին ոստիկանության ու պետավտոտեսչության մեքենաներ ու քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը անլուրջ որակեց ուանողների այս ինքնաբուխ հավաքը: Նա ասաց, որ զրուցել է ուսանողների հետ, նրա կարծիքով, ցուցարարները հստակ չգիտեն՝ ինչ են ուզում
1654 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am