Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 18 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Kentron (desktop)

Տեսանյութեր

Պայքար հիվանդությունների դեմ, պետգույքի մասնավորեցում. Կառավարության նիստը | Yerevan.today

12:15, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
     Փետրվարի 15-ը կառավարության հերթական նիստի օրն է, գործադիրի օրակարգում ներառվել է 42 հարց, որից 30-ը չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի: Գործադիրը՝ Փոփոխություններ և լրացումներ կանի «Նոտարիատի մասին» Կսահմանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման 2018 թվականի ծախսերի կատարման նորմատիվները: 6 հազար եվրո կհատկացնի արդարադատության նախարարությանը՝ Եվրադատարանի վճռով արդար հատուցման համար: Փոփոխություն կանի կառավարության՝ տարբեր տարիներին կատարած մի շարք որոշումներում: Հավանություն կտա Բուսասանիտարական համակարգի բարելավման և մասնագիտական գիտելիքների բարձրացման աջակցության 2018-2020 թվականների ռազմավարական ծրագրին: Ապրանք ներմուծելիս արտոնություն կտա «Վանսևան» ՍՊԸ-ին: Հավանություն կտա ՀՀ-ում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության 2018 թվականի ռազմավարական ծրագրին: Հավանություն կտա կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության մոնիթորինգի 2018-2020 թվականների ռազմավարական ծրագրին: Հավանություն կտա բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների, ծանր մետաղների մնացորդների և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մոնիթորինգի իրականացման 2018-2020 թվականների ռազմավարական ծրագրին: Հավանություն կտա ՀՀ-ում դաբաղ հիվանդության շճահետազոտության 2018-2020 թվականների ռազմավարական ծրագրին: Հավանություն կտա ՀՀ-ում սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների իրականացման 2018-2020 թվականների ռազմավարական ծրագրին: Կսահմանի ՀՀ-ում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը: Համաձայնություն կտա «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի՝ «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ձեռք բերելուն: Անհատույց օգտագործման իրավունքով տարածք կտրամադրի: Կմասնավորեցնի պետական գույք:
219 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am