Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Տեսանյութեր

Կառավարությունն ընդունեց աղմկահարույց որոշումը | Yerevan.today

15:26, հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ.
     Հունավարի 11-ին` ՀՀ կառավարության նիստում, ընդունվեց վերջին մեկ ամսում բուռն քննարկված աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներմուծումն արգելող որոշումը: Այն ներկայացրեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա նշեց, որ ըստ ոստիկանության և ապահովագրական ընկերությունների տվյալների, աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ վթարների քանակը տոկոսային հարաբերությամբ մոտ 28 տոկոսով ավելի է, իսկ վթարներից վիրավորների քանակը մոտ 39 տոկոսով է ավելի, ինչը շատ բարձր թիվ է: Նրա խոսքով աջակողմյան ղեկային համակարգով մեքենաների երթևեկությունը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթևեկության անվտանգության համար: Նշված սահմանափակումը չի տարածվելու մինչև ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկով մեքենաների սեփականատերերի սեփականության իրավունքի վրա և վերջիններս, ըստ նախագծի կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց սեփականության իրավունքով պատկանող մեքենաները: Հիշեցնենք, որ աջ ղեկով մեքենաների վարորդները բողոքի ցույցեր են իրականացնում՝ բերելով հակափաստարկներ:
| | |
1122 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am