Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Տեսանյութեր

«Ճվճըվ Արոյի» անուղղելի 26-ամյա Սաքուլիկը տեղափոխվեց դատարան | Գ. Շամշյան

11:28, հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ.
     Քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվեց Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ, Սաքուլիկ մականվամբ, 26-ամյա Սարգիս Վարդանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ս. Վարդանյանի նկատմամբ, ում նկատմամբ Գ. Գալստյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ և 244 հոդվածի 1-ին մասի /ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը/ հատկանիշներով: Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2018/01/11/1086468/
| | |
12530 | 1
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am