Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 26 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Տեսանյութեր

Կառավարության՝ այս տարվա առաջին նիստը | Yerevan.today

11:31, հինգշաբթի, 11 հունվարի, 2018 թ.
     Հունվարի 11-ը կառավարության հերթական նիստի օրն է: Գործադիրի օրակարգում ներառված է 24 հարց, որից 13-ը՝ չզեկուցվող: Գործադիրը՝ Հավանություն կտա Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցին: Կներկայացնի օրենսդրական փոփոխություններ: Փոփոխություններ կանի կառավարության՝ տարբեր տարիների ընդունված մի շարք որոշումներում: Կհաստատի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Կարինե Վիլիկի Հարությունյանի, «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում՝ Արամ Էդուարդի Իսաբեկյանի ընտրությունների արդյունքները: Համաձայնություն կտա «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Գույք հետ կվերցնի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից և կհանձնի պետական գույքի կառավարման վարչությանը: Կհաստատի կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Հավանություն կտա ներդրումային ծրագրին և «Պարկ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն առանց մրցույթի հողամաս կտրամադրի: Կառավարության նիստի օրակարգն ամբողջությամբ՝ այստեղ: https://www.e-gov.am/sessions/ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ եթերում:
| | |
749 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am