Նախագահն անդրադարձել է գնաճին ու թանկացումներին | Ազատություն ռ/կ
19:56, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
«Եթե իրոք որոշ ապրանքատեսակների թանկացումներն ունեն օբյեկտիվ պատճառներ, ապա պետք է մտածենք, թե ինչպես պետք է մեղմենք այդ հետևանքները», - հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ: