Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Տեսանյութեր

Կառավարությունը 18.5 մլն դոլարանոց նոր վարկ է վերցնում | Yerevan.today

18:10, հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
     ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» ծրագրի 18,5 մլն եվրո գումարի չափով վարկային համաձայնագրին: Ծրագրի առաջին փուլի իրականացման նպատակով դեռևս 2014թ. դեկտեմբերի 19-ին ստորագրվել են 50 մլն եվրո գումարի չափով վարկային և 2 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրերը, որոնց շրջանակներում տրամադրված միջոցները նախատեսված են Կապսի ջրամբարի վերականգնման համար, մասնավորապես, Ախուրյան գետի վրա 25 մլն մ³ ծավալով Կապսի ջրամբարը վերականգնելու և շինարարական աշխատանքներն ավարտելու համար: Ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար տրամադրվելիք 18,5 մլն եվրո գումարի չափով վարկային միջոցների ներգրավումը հնարավորություն կընձեռի իրականացնել Ծրագրի շարունակական աշխատանքները, մասնավորապես, ընդլայնել Կումայրիի ոռոգման ջրատար թունելը, կառուցել խողովակաշարի համակարգը, ապահովել մոտ 740 հեկտար տարածքի ավելի արդյունավետ ոռոգումն իրականացնելու նպատակով ոռոգման սարքավորումների ձեռքբերումն ու տեղադրումը: Վարկը տրամադրվում է մինչև 15 տարի մարման ժամկետով, որից մինչև 5-ը՝ արտոնյալ, մայր գումարը մարվելու է՝ սկսած 2023թ. մայիսի 15-ից և ավարտվելով 2033թ. նոյեմբերի 15-ին, տոկոսադրույքը՝ լողացող (6-ամսյա EURIBOR + ֆիքսված սպրեդ), պարտավճարը՝ 0.25%, որը հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ` սկսած վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվից 12 ամիս անց, կառավարման վճարը՝ վարկի գումարի 1%-ի չափով միանվագ վճար:
262 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am