Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Տեսանյութեր

ՀՅԴ-ն բյուջեին կողմ կքվեարկի, չնայած բոլոր առաջարկները մերժվել են | Yerevan.today

18:20, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
     ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի քվեարկության ժամանակ ելույթ ունենալով՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, թե բյուջեն ՀՅԴ խմբակցությունը դիտարկում է իբրև տնտեսական զարգացման հիմքեր ստեղծող, որոշ չափով գոտիները ձգող և հետագա զարգացումներին պատրաստվող: Կա վստահություն կառավարության բարեփոխումների նկատմամբ: «Լիահույս ենք, որ նույնիսկ այս տարվա նախատեսված տնտեսական ցուցանիշներն ավելին կլինեն և հնարավորություն կտան եկող տարի իսկապես այնպիսի հիմքեր ստեղծելու, որոնք կդառնան նաև սոցիալական լարվածությունը մեղմելու, սոցիալական լուրջ ծրագրեր իրականացնելու և, ընդհանրապես, երկիրը որակական նոր մակարդակի բերելու հնարավորություն»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ, գիտակցելով բյուջեի լարվածությունը, ծանրաբեռնվածությունը, առկա խնդիրները, ՀՅԴ-ն շատ սահմանափակ առաջարկություններ է ներկայացրել: Ասաց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարելու բյուջեին: Նշենք, որ ՀՅԴ-ն ներկայացրել է 12 առաջարկ, որոնցից 8-ը՝ խմբակցության անունից: Սակայն ոչ մեկը չի ընդունվել: http://yerevan.today/
163 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am