Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Տեսանյութեր

Կառավարությունը ներդրումների գույնզգույն փուչիկներից բացի ոչինչ չունի. Նաիրա Զոհրաբյան | Yerevan.today

18:33, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
     Խորհրդարանում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Նաիրա Զոհրաբյանը և դժգոհեց, որ ԱԺ դահլիճում վարչապետն ու փոխվարչապետը նստած չեն: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երբ կառավարությունը նոր էր ստանձնել իր լիազորությունները, բավական լավ մեսիջներ էր հղում հանրությանը՝ կոռուպցիայի վերացում, տնտեսության ազատականացում, հավասար մրցակցային պայմաններ բոլորի համար: Այսօր, սակայն, ըստ նրա, ունենք զրո արդյունք: Զոհրաբյանը նշեց, որ այն ժամանակ կառավարությունը հայտարարեց, թե Սինգապուրի մոդելով է գնալու, մինչդեռ ոչ միայն կոռուպցիան չի հաղթահարում, այլ, «ներդրումների գույնզգույն փուչիկներից բացի, ոչինչ չունի»: Պատգամավորն անդրադարձավ պետական պարտքին և նշեց, որ հունվարի 1-ից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արտաքին պարտքի բեռը 2200 դոլար է, և այդ պարտքը պրոգրեսիվ թռիչքով աճում է: Պատգամավորի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում: http://yerevan.today/
204 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am