Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Տեսանյութեր

ԳԱԼԱ խմբակցությունը բոյկոտեց ավագանու նիստը | ԳԱԼԱTV

16:17, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
     http://www.galatv.am/ Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստի օրն էր: Օրակարգը հաստատելու ժամանակ ԳԱԼԱ խմբակցության քարտուղար Քրիստինա Մկրտչյանը հարց ուղղեց քաղաքապետ Սամվել Բալասանյանին ու քաղաքապետարանի աշխատակազմին, թե ԳԱԼԱ-ի ներկայացրած ուղերձի նախագիծը, որով ավագանու անդամները դիմում էին ՀՀ կառավարություն նախակրթարանային ուսումն անվճար դարձնելու համար, ի՞նչ պատճառով չի ընդգրկվել ավագանու նիստի օրակարգ: ԳԱԼԱ խմբակցության ներկայացուցիչը պահանջեց հիմնավորել, թե որ օրենքով է առաջնորդվել քաղաքապետարանի աշխատակազմն այդ հարցն ավագանու նիստի օրակարգ չընդգրկելով, քանի որ ՏԻՄ օրենքում և ավագանու կանոնակարգում չկա որեւէ կետ, համաձայն որի հանձնաժողովներից մեկում հարցը բացասական եզրակացություն ստանալու դեպքում չի մտնում օրակարգ: Ս. Բալասանյանն ու քաղաքապետարանի ներկայացուցիչները չունեին այդ հարցի պատասխանը. նա հորդորեց մի փոքր սպասել, քանի որ ԿԳՆ-ն օրենքում փոփոխություններ է անում, որոնք կվերաբերեն նաև նախակրթարաններին:
202 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am