Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Տեսանյութեր

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրենը պնդում է, որ երեխայի թարթիչները երեխան է կտրել | Գ. Շամշյան

19:22, երեքշաբթի, 14 նոյեմբերի, 2017 թ.
     Երեկ՝ նոյեմբերի 13-ին, SHAMSHYAN.com-ը նյութ էր հրապարակել այն մասին, որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում սովորող աշակերտներից մեկի մայրը՝ Մարինե Սարգսյանը, հայտնել էր, որ դպրոցում իր որդուն ծեծի են ենթարկել, սկոտչով կապել են ձեռքերը, տարել զուգարան և կտրել թարթիչները: 6-ամյա երեխայի մայրը նշված գործողությունների մեջ մեղադրում էր նույն դասարանի մի քանի աշակերտների և պատրաստվում էր դիմել իրավապահ կառույցներին: Այսօր՝ նոյեմբերի 14-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը ասաց. «Երեխային մեր դպրոց են բերել մասնավոր դպրոցից, սեպտեմբերի 15-ին: Հետո իմացանք երեխայի ճակատագրի մասին. նա ծնվել է Հունաստանում, ծնողները բաժանված են: Գիտեմ, որ հայրը շատ ուշադիր է, վարորդ է վարձել, որը երեխային տանում-բերում է: Նրա մայրը դպրոց մեկ անգամ է միայն եկել: Մենք ավելի շատ շփվել ենք վարորդի հետ: Քանի որ ողջ սեպտեմբեր ամիսը դիտարկման շրջան է, մենք արդեն տալիս ենք անուններ, թե որ երեխան ունի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, դրա հիման վրա ուղղորդեցինք գնահատման կենտրոն: Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/11/14/1082216/
798 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am