Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Տեսանյութեր

«Կիրակնօրյա վերլուծական», 22-ը հոկտեմբերի, 2017թ․ | Ազատություն ռ/կ

21:39, կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
     «Կիրակնօրյա վերլուծական», 22-ը հոկտեմբերի, 2017թ․ • Այս շաբաթ Ժնևում անցկացվեցին Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիև բանակցություններ: Մեր հյուրն է Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: • Եվրամիությունը ցրում է կասկածները, որ թարգմանությունների ուշացման պատճառով ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել: • Արդեն չորրորդ շաբաթն է՝ կալանավայրում հացադուլ է անում Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրյալ Ներսես Պողոսյանը: • Հայաստանն այս տարի նշում է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հետ համագործակցության 25-ամյակը: Հրայր Թամրազյանի բացառիկ հարցազրույցը ԱՄՆ ՄԶԳ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերի հետ: • Ռուսական բանտում մահացավ հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը: Իր վերջին ցանկությամբ Հայրապետյանը հուղարկավորվեց Մոսկվայում՝ ծնողների շիրիմի մոտ։ • Մալթայում լրագրող Դաֆնե Գալիցիայի սպանությունը մեծ աղմուկ է բարձրացրել: Մալթայի և Ադրբեջանի իշխանությունների միջև գործարքների սկանդալային հետաքննությունների հեղինակը զոհվեց մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից: • Ռուսաստանի առաջիկա նախագահական ընտրություններում իշխանական թեկնածուի՝ մեծ հավանականությամբ հենց Պուտինի հիմնական մրցակիցներից մեկը կլինի Քսենիա Սոբչակը: • Կիևի կենտրոնում նորից վրանային ավան է, շուրջօրյա ցույցեր: Փողոց է դուրս եկել ընդդիմությունը՝ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ: Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը
980 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am