Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Տեսանյութեր

"1931թ. ծնվածները 86 տարեկան մադիկ են, պատահում է՝ մահանում են" | Ա1+

19:07, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
     Վերջին 3 տարվա ընթացքում դադարեցվել է 98 894 թոշակի վճարում: «Ամենամեծ հիմքը՝ սահմանված ժամկետում բանկ չի ներկայացել: 2017թ. 23 466 մարդու թոշակ չի վճարվել այդ հիմքով: Հաջորդ հիմքը՝ լրացել է կենսաթոշակը լիազորագրով վճարելու ժամկետը, սրանք այն մարդիկ են, որոնք դրսում են»,- ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Կենսաթոշակը վճարելու համար մեզ համար կարեւոր է կենսաթոշակառուի՝ ՀՀ-ում գտնվելու հանգամանքը: Բանկով ես ստանում, անկանխիկը քարտը տվեց աղջկան, աղջիկը ստացավ: Շատ լավ, տարին մեկ անգամ ներկայացիր բանկ, ստորագրի հայտարարություն, որ գտնվում ես ՀՀ-ում: Մարդը՝ մի տարին անցավ, չեկավ բանկ, չստորագրեց կամ լիազորագրի ժամկետն անցավ՝ ամենաօբյեկտիվ պատճառներով, այդ թվում՝ մոռացել է տարբերակով, խնդիր չէ, դրանից հետո 12 ամսվա ընթացքում հենց որ մենք դիմումը ստանում ենք, հետադարձով այդ ամբողջ չվճարված կենսաթոշակի գումարը վճարում ենք»,- պատասխանեց Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը:
557 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am