Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Տեսանյութեր

«Դիլմահ»-ի հիմնադիրը բարեգործություն կանի Գյումրիում | Ա1+

19:03, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
     «Դիլմահ» թեյերի հիմնադիր, Ցեյլոնյան թեյի աշխարհահռչակ վարպետ Մերրիլլ Ջեյ Ֆերնանդոն արդեն 2-րդ անգամ է Հայաստանում: Մարդասիրական գործունեության շնորհիվ 2015թ. Օսլոյում Խաղաղության Նոբելյան մրցանակակիրների կոմիտեի կողմից նա արժանացել է «Բիզնեսը խաղաղության համար» մրցանակի: Մեր երկիր նա կոնկրետ նպատակով է եկել: Նա ֆինանսական աջակցություն կցուցաբերի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին. «Այս անգամ որոշել ենք Երեւանից 120 կմ հեռավորության վրա գտնվող Գյումրիին ձեռք մեկնել: Մեր ընտանիքի մշակույթի մաս է կազմում օգնել կարիքավորներին: Եթե մեր բիզնեսը ՀՀ-ում ընդլայնվի, ապա մենք ավելի շատ կմասնակցենք նման նախաձեռնություններին»: Մերրիլլ Ջեյ Ֆերնանդոն ակտիվ բարեգործական գործունեություն է ծավալում ինչպես Շրի Լանկայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ այդ թվում արդեն Հայաստանում. «Թեյերի մեր ընկերությունը ստեղծված է ծառայեցնել բիզնեսը հանուն մարդկության փիլիսոփայության: Հայաստանը ես շատ եմ սիրում՝ գեղեցիկ մարդիկ, գեղեցիկ երկիր, հոյակապ բարություն, որը շատ է հիշեցնում իմ երկիրը»:
298 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am