Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Տեսանյութեր

Իշխանության մեջ ո՞վ է վախենում Ծառուկյանի ղեկավարած ընդդիմադիր ուժից | Ա1+

16:28, ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2017 թ.
     ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր խորհրդարանում փորձում էր հաստատել տեղեկությունները, թե «Ծառուկյան դաշինքը» ընդդիմադիր խմբակցություն է: Ըստ նրա, իրենց ընդդիմություն է կարգել Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքը. «Մենք մի շարք նախաձեռնություններ ունենք, որը որ իր մեջ արմատական փոփոխություններ է պարունակում»: Այս խմբակցությունը պարզերես է հայտարարում, որ ինքը կաշկանդված չէ քաղաքական որեւէ գործչի լավը ներկայացնելու մեջ: Իսկ թե ում կամ որ իրավիճակին է ընդդիմադիր խմբակցությունը, պարոն Էնֆիաջյանը կասի առանց երկմտելու. «Մեր 15 կետերը, որոնք ներկայացրել ենք հասարակությանը, որը որ մի քանի հարյուր հազար քաղաքացիների կողմից հավանության է արժանացել, իր մեջ պարունակում է ընդդիմադիր կեցվածք»: Չկա իշխանության այն քաղաքական դեմքը, որին, ըստ պարոն Էնֆիաջյան, խմբակցությունն ընդդիմադիր է. «Ոչ անձին, ոչ էլ երեւույթների հետ կապված մենք քննադատությամբ զբաղվելու ինքնանպատակ չենք համարել եւ նման զբաղմունքով չենք զբաղվել»
150 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am