Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Տեսանյութեր

Ցուցադրության արգելքի մասին նախարարի ու փոխնախարարի պարզաբանումները չեն համընկնում | Ա1+

20:07, հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2017 թ.
     Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված ցուցահանդեսի թեմայի առնչությամբ Մշակույթի նախարարությունը որեւէ առարկություն չունի. այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց նախարար Արմեն Ամիրյանը՝ վստահեցնելով, որ այդ ցուցահանդեսը փակվել է, քանի որ նախապես համաձայնեցված չի եղել նախարարության հետ. «Ցանկացած ցուցադրությունից առաջ, լինի ժամանակավոր, թե մշտական, թանգարանը պետք է համապատասխանեցնի մշակույթի նախարարության հետ, նախարարության ներկայացրած տարեկան սուբսիդիայի պայմաններում որևէ տեղ նշված չկա այս ցուցադրության մասին: Սուբսիդիայի պայմաններում կամ առանձին համաձայնեցված ոչ մի պայմանավորվածություն չի եղել նախարարության հետ: Այո, մենք տեղյակ չենք եղել այդ ցուցադրության մասին, ես տեղեկացվել եմ կիսամյակային հաշվետվության ժամանակ՝ բացումից 1 շաբաթ հետո մոտավորապես: Խոսքը աշխատանքային ներքին կանոնակարգին է վերաբերում»:
366 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am