Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Տեսանյութեր

Ում չի ներում Սերժ Սարգսյանը. այսօր Հաց բերողի ծննդյան օրն է | Ա1+

19:40, չորեքշաբթի, 09 օգոստոսի, 2017 թ.
     Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահից հետո նրա նկարը հատուկ տեղ է զբաղեցնում Հիմնադիր խորհրդարանի անդամ Սյուզան Սիմոնյանի տանը: «Այս նկարը ես նկարել եմ, երբ նա հացադուլից հետո հիվանդանոցում էր, չէր ուզում, որ նկարեի»,- «Ա1+»-ին ասաց Սյուզան Սիմոնյանը: Նա իր տան իրերից առանձնացնում է այս բազկաթոռը՝ նրա վրա եւս Արթուր Սարգսյանն է նստել. «Այս անկյունը ինձ համար սրբության սրբոց է»: Այսօր հաց բերող Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 49 տարեկան: Նա հանրությանը հայտնի դարձավ հուլիսի 26-ի առավոտյան, երբ իր անձնական մեքենայով ճեղքեց Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրեց 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռերին»:
876 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am