Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Տեսանյութեր

Եգիպտոսում ահաբեկչությունների ռիսկը միշտ բարձր է եղել | Ա1+

15:37, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
     Եգիպտոսում ահաբեկչությունների ռիսկը միշտ բարձր է եղել, որոշ դեպքերում հնարավոր է եղել դրանք կանխել, որոշ դեպքերում՝ ոչ։ Այս մասին այսօր հայտարարեց արաբագետ Հայկ Քոչարյանը: «Այն, որ վերջին ահաբեկչությունը կատարվել է դանակով, խոսում է այն մասին, որ պաշտպանական միջոցներն աշխատում են, բայց ոչ այդքան օգտավետ»: Արաբագետը նաեւ նշեց, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ հանցագործությունը կատարած անձը կապ է ունեցել Իսլամական պետության հետ: Ահաբեկչական խմբավորումները դեռ երկար կմնան Սիրիայում և կփորձեն մասնակից լինել հետպատերազմական իրավիճակներին՝ ասում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը: «ԻՊ-ը մենք դիտարկում ենք որպես առանձին կառույց, սակայն այն ի սկզբանե հանդես էր գալիս որպես պետություն: Ինչ վերաբերում է ահաբեկչական վիճակին, ապա այն պահպանվում է, և դրանով է պայմանավորված ներկա իրողությունների վտանգավորությունը»:
292 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am