Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Տեսանյութեր

«Ոչ թե չեն կարողանում շարունակել բիզնեսը, այլ չեն ցանկանում» | Ա1+

17:05, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
     ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը կարծում է, որ չարաշահումներ թույլ տված բոլոր պաշտոնյաները ենթարկվել են պատասխանատվության։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, թե իրավապահ մարմինների և լրագրողների գործն է՝ հետևել, որպեսզի խախտումներ արած պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր հարուցվեն։ Պատգամավորը խոսեց նաև ՀՀ տնտեսության մասին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվում, որ արտասահմանյան խոշոր ընկերությունները փակվում են կամ ձուլվում այլ ընկերությունների։ Նրա կարծիքով՝ դրա վրա քաղաքական զարգացումները որևէ ազդեցություն չունեն. «Խոշոր տնտեսվարողները միշտ չէ, որ կարողանում են շահույթ ստանալ հատկապես մեր նման փոքր տնտեսություններ ունեցող երկրում, դրա համար էլ փակվում են, վաճառում են իրենց ստեղծածն այստեղ, շահույթ ստանում դրանից և շարունակում իրենց բիզնեսը այլ երկրներում։ Ոչ թե չեն կարողանում շարունակել բիզնեսը, այլ չեն ցանկանում»,-հստակեցրեց նա։
89 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am