Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Տեսանյութեր

«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ | Ա1+

15:00, երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2016 թ.
     ԱԺ արտահերթ նիստին այսօր սկսվեց քննարկվել «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն՝ առաջին ընթերցմամբ: Այն ներկայացնում էր ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Նա նշեց, որ նախագծում որպես հիմք են ընդունել նոր Սահմանադրության դրույթները. «Օրինակ՝ նստաշրջանների պահով մենք գտնում ենք, որ շարունակելու ենք քառօրյա օրակարգով, ուղղակի երկուշաբթի սահմանել ենք խորհրդի նիստերի օր, երբ ձեւավորվում է օրակարգը, ժամանակացույցը, հարցերի հաջորդականությունը: Նիստերը երեքշաբթի օրվանից սկսելու են առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 18:00-ն, ու հարցերի քննարկումները շարունակվում են մինչեւ օրակարգի սպառումը, սակայն դա չի կարող տեւել ավելի, քան երեք օր: Այս ճկուն համակարգը փորձել ենք կիրառել, որպեսզի կուտակումներ չունենանք, չունենանք չսպառված հարցեր, ու դա կարող է տեւել մինչեւ ժամը 24:00-ն»: Նա նշեց, որ օրենսդրական նախաձեռնության ամբողջ ծանրաբեռնվածությունը տեղափոխվել է մշտական հանձնաժողովներ, ու նրանք են տերը դառնում ամբողջ գործընթացի:
95 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am