Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Տեսանյութեր

Նոր Կյանքի ընդդիմադիր գյուղապետն ամուսնացավ Եռաբլուրում | Ա1+

14:03, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
     Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում այս տարի առաջին անգամ տեղի ունեցավ պսակադրության արարողություն։ Փեսան՝ Նոր կյանք համայնքի նորընտիր գյուղապետ Գարիկ Սարգսյանն էր, ով « Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իր հարսնացուի հետ ուխտ էին արել ամուսնանալ հենց Եռաբլուրի եկեղեցում։ «Երգիչ Դավիթ Ամալյանը մի օր իր խոսքում ասաց, թե ինչու Եռաբլուրում պսակադրության, մկրտության արարողություններ չեն անում, որպես նոր կյանքի խորհուրդ, և այդ օրը ուխտ արեցի, որ պետք է ամուսնանամ հենց այստեղ»,- նշեց Գարիկ Սարգսյանը։
156 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am