Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Տեսանյութեր

«Լաբորատորիաները համագործակցում են տնտեսավարող սուբյեկտների հետ» | Ա1+

14:03, երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2016 թ.
     Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիային լրատվամիջոցների աշխատանքը բարկացրել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ վերջերս լրատվամիջոցները սկսել են սննդամթերքի շուկան ուսումնասիրել, փորձարկումներ անցկացնել լաբորատորիաներում եւ սխալ տեղեկություններ տարածել: Տիկին Հակոբյանն այդպես էլ անուններ չտվեց, թե որ լրատվամիջոցն է նման տեղեկություններ տարածել, միայն նշեց, որ նման հրապարակումները, երբ լաբորատոր ստուգման են ենթարկվում առաջնային սպառման մթերքները՝ կաթնամթերք, հացաբուլկեղեն եւ մսամթերք, եւ պարզվում է, որ դրանց մեջ կան մանրէներ, թյուրիմացության մեջ են գցում սպառողին. «Մեզանից շատ ոչ ոք չի մտածում սպառողների առողջության մասին: Մենք մսամթերքի, կաթնամթերքի եւ հացաբուլկեղենի 40 ընկերությունում ստուգումներ ենք անցկացրել, ոչ մեկում որևէ խախտում չենք հայտնաբերել: Չի կարելի մեկ լաբորատոր ստուգման եզրակացությունն ընդունել որպես բացարձակ ճշմարտություն, կամ գնալ խանութից ինչ-որ ճմրթված ապրանք վերցնել, տանել ստուգել եւ ասել, որ այն վատն է»,-նշեց Մելիտա Հակոբյանը:
117 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am