Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Տեսանյութեր

Ի՞նչ ազդեցություն ունի կապարով հարուստ ներկը մարդու առողջության վրա | Ա1+

20:54, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
     Հայաստանում վաճառվող ներկերի մեծ մասը պարունակում է նորմայից մի քանի անգամ ավել կապար: Այդ տվյալները հրապարակել է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն՝ ուսումնասիրելով շուկայում վաճառվող 7 երկրի 49 տեսակի արտադրանքը: «49-ից 29- ում, այսինքն՝ կեսից ավելիի մեջ եղել է ավելի շատ կապար, քան միջազգային ստանդարտն է»,- ասում է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ ներկայացուցիչ Քնարիկ Գրիգորյանը: Կապարի ազդեցությունը մարդու առողջության վրա կարող է անդառնալի լինել: Բնապահպանները զգուշացնում են՝ բնակարանի նորոգման համար օգտագործելով կապարով հարուստ ներկ՝ մարդիկ չեն էլ պատկերացնում, թե ինչ վտանգի տակ են դնում իրենց առողջությունը. «Այն ախտահարում է ներվային համակարգը՝առաջ բերելով հիշողության կորուստ, կոորդինացիայի խախտում, անքնություն, ոսկրերի փխրունություն»,- նշում է Քնարիկ Գրիգորյանը
229 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am